-
16.01.2014|
13:49
«Անտարես» հրատարակչությունը նախատեսում է հրատարակել Նոբելյան մրցանակակակիրների գրքերը: Նոր մատենաշարում կներկայացվեն Նոբելյան մրցանակի արժանացած գրողների լավագույն ստեղծագործությունները, ոչ թե այն գրքերը, որոնց համար մրցանակ են ստացել:
-
15.01.2014|
16:27
«Համահայկական ծնողական կոմիտեն» կազմակերպում է լուսանկարչական մրցույթ «Իմ ընտանիքը» թեմայով:
Մասնակցության համար պետք է մինչև մարտի 1-ը ուղարկեք ձեր ընտանիքի լուսանկարը (ծնողները երեխայի կամ երեխաների հետ): Դրամական պարգևները, որ սահմանված են մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավողների համար, տրամադրվելու են որևէ անապահով ընտանիքի` հաղթողի ընտրությամբ:
-
15.01.2014|
14:12
«World Music Awards» համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներգրավված է Հայաստանի ներկայացուցիչը:
-
15.01.2014|
13:44
Ինֆրակարմիր տիեզերական NEOWISE աստղադիտակը հայտնաբերել է Երկրին մոտեցող մոտ 650 մետր տրամագծով աստերոիդ: «Տիեզերական մարմինը նկատել են 43,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր մոլորակի համար»,- գրում է Huffington Post-ը:
-
15.01.2014|
13:40
Մոբիլիզացիայի և բանակի զորակոչի հարցերով զբաղվող Ադրբեջանի պետական ծառայությունը հրապարակել է ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների անունները: Միայն ցուցակում հայտնվել է 11 հազար 557 մարդ: Չնայած որոշ շրջաններում ցուցակները թերի են, սակայն նրանք, ըստ իրենց առաջին պաշտոնական տվյալների, կարող են համարվել ադրբեջանցի զինծառայողներ, եթե զոհվել են 1991-1994-ին: Այս մասին հայտարարել է գործակալությունը: Ցուցակներում հայտնվել են միայն մարտական գործողությունների մասնակիցները, քաղաքացիներ այնտեղ չկան:
-
15.01.2014|
11:47
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է ռուսական ալիքների ամանորյա եթերից հանել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ըստ Ժիրինովսկու` ֆիլմը խրախուսում է հարբեցողությունը, բացի այդ, այն ճշմարտամոտ չէ:
-
15.01.2014|
11:17
Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով նստած կինը» կտավը 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի՝ հայտարարել է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքը: Կտավում պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը:
-
15.01.2014|
11:13
Հունաստանի հնագիտական խորհուրդը հաստատել է Էգի անտիկ քաղաքում գտնվող՝ մ.թ.ա. IV դարի թագավորական պալատի ավերակների վերականգնման ծրագիրը: Մակեդոնիայի մայրաքաղաքի ավերակները տեղակայված են Սալոնիկից 35 կմ հեռավորության վրա: Հնագիտական աշխատանքների ընթացքում պալատի համալիրի գլխավոր կառույցի հյուսիսային թևը կամրապնդվի և կվերականգնվի:
-
14.01.2014|
22:31
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ընթացքում ցույց էր տալիս գրավիչ դիզայնով ու խաղերով ձևավորված այն գրքերը, որոնք հրատարակվել են վ«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ընթացքում ցույց էր տալիս գրավիչ դիզայնով ու խաղերով ձևավորված այն գրքերը, որոնք հրատարակվել են վերջին տարիների ընթացքում և հասցեագրված են տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր ընթերցողներին:երջին տարիների ընթացքում և հասցեագրված են տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր ընթերցողներին:
-
14.01.2014|
22:27
Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: